Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիշեր ազգային ընկերություն մոր կազմված ըլլա և լուծված չըլլա, բացի Միացյալ ընկերութենե, թեև Տնտեսական միությունն ունի յուր մեջ օտար անդամներ, բայց անոնց թիվն խիստ փոքր է)։

Ներելի՞ է ժողովուրդեն ստակ հավաքել գետնի մը համար, որ գնված չէ դեռ, գյուղաշինության համար, որո հրամանն առնված չէ դեռ, ընկերության մը համար, որ պաշտոնապես ճանչցված չէ դեռ։ Եթե այս գործողություններն դյուրին են, ինչո՞ւ կը հապաղին կատարվելու. եթե դժվար են, ինչո՞ւ... չենք կրնար այս ինչուին պատասխանները գրել, որովհետև մեր թերթը շատ պզտիկ է զանոնք պարունակելու համար։

Անհամբեր կսպասենք ուրեմն կարդալ Տնտեսին մեջ, թե այս գործողությունները կատարված են, որպեսզի մենք ևս փութանք անդամակցիլ և տասը տարիեն տուն ի մը տեր ըլլալ գյուղի մը մեջ, որուն անունը չենք ներեր սակայն, որ Արշակավան ըլլա։


Հետևյալ նամակներն ստացանք.

«Խոստմանս համեմատ երեկ ժամը ութնին ձեզի պիտի գայի, բայց Սուլթան Համամի առջև կառք մոտքս կոտրած ըլլալով չկրցի գալ։ Ներողություն»։

Քույդ
Ճ. Գ.


Ներեցե՛ք։

«Երեկ կամուրջին գլուխը, ինչպես եղավ չգիտեմ, վար ձգեցին զիս և կառք մը ծանրապես վիրավորեց գլուխս։ Բժշկվելուս պես կուգամ ձեզի․ ողջ կեցե՛ք»։

Ձերդ
Մ. Թ.


Չկրցի խոսքս պահել։

«Չաքմաքճըլար յոգուշուեն կանցնեի, բեռնակրին մեկը սա-