Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը գործածե, հունիսի թերթին մեջ ջանադիր եղած է պաշտպանել ինքզինքն խիստ ձախող կերպիվ։

Խիկար չպիտի զիջանի պատասխանել իրեն։

Լեզուն թո՛ղ ներե մեզի, այս խոնարհ հպարտությունը։


Ճերիտեի Շարգիեի չեմ հիշեր ո՛ր թվույն մեջ խոսելով փաստաբան Հակոբյանի վրա՝ գոված էինք անոր գլխարկը։

Չարամիտներն մեր այն տողերեն սա եզրակացությունն հաներ են, թե Հակոբյան գլխարկեն ուրիշ համակրելի բան մը չունի, մինչդեռ մենք պարունակողն պարունակյալին տեղ դնելու ճարտասանական ձևն վարել ուզած էինք մեր խելքով։


Ադրիանուպոլսո գավառական ժողովն ալ ընտրվեցավ տեղվույն գավառական ժողովեն։

Այո՛, գավառական ժողովո անդամներն իրենք զիրենք ընտրած են, եթե լավ ըմբռնած եմ, այս մասին լրագրաց մեջ եղած հրատարակությանց իմաստը։ Կերևի թե ընտրող չկա հոն։

Այս դրությունն կը դյուրացնե ընտրությանը գործն այն գավառաց մեջ, ուր ընտրողը կը պակսին։

Ընտրելոց անվանը հետ հրատարակված են նաև անոնը դավանանքը։ Խնդիրը Եվրոպական ձև առած է. միայն թե փոխանակ պահպանողական ըսվելու պեզազ ըսված է, ազատականի տեղ՝ ոսկերիչ դրված է, ձախակողմյանի տեղ քերեսթենի և աջակողմյանի տեղ սեղանավոր, և ընտրվածներու ցուցակն արհեստներու Ֆաթուրա մը դարձած է, այնպես որ չարամիտ մը կրնա խնդալ անոր վրա ըսելով․

«Ադրիանուպոլսո գավառական ժողովո ընտրությունը կատարվեցան հետևյալ կերպով.

Չորս — երեսփոխան — Պեղազյան — կուսակցութենե
Հինգ » Քազաղյան »
Երկու » Քերեստեճյան »
Երեք » Սարաճյան »
Վեց » Քույումճյան »