Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յոթը — երեսփոխան — Տողրամաճյան — կուսակցութենե
Ութը » Չիլինկիրյան »
Ինը » Քյուրքճյան »

Փափագելի է, որ այդ նամակներն հրատարակության տվող թղթակիցն մեր քաղաքակից ազգայնոց օգտակար նյութեր ընտրեր հրատարակության համար։


Երկու օրն անգամ մը լրագրաց մեջ կը կարդամ.

Ազգային վարչությունն յուր համարատվությունն պատրաստելու վրա է։

Ազգային վարչության համարատվության պատրաստությունը մեծ փութով հառաջ կը տարվի։

Մեծ պատրաստություններ կըլլան Ազգային վարչության համարատվության համար։

Ազգային վարչությունն ոևէ աշխատություն չխնայեր յուր համարատվությունն փութով պատրաստելու համար։

Վերջապես բացատրության ձև չմնաց հայտնելու համար, թե Ազգային վարչությունն կաշխատի պատրաստել յուր համարատվությունն, մինչդեռ ցարդ հարկ էր պատրաստված և Ազգային ժողովո ներկայացված լինել, որպեսզի նոր վարչությունն ընտրվեր և գործի գլուխ անցներ։ Մենք գոհ կը լինեինք, եթե Ազգային վարչությունն ասկե քանի մը շաբաթեն պատրաստեր յուր համարատվությունն. մենք քիչ մը կասկածոտ ենք և կը վախնանք, որ քանի մամիս ալ չկարդանք լրագրաց մեջ։

Ազգային վարչությունն ընդհանուր ժողովո հառաջիկա նիստինպիտի ներկայացնե յուր համարատվությունն։

Ազգային վարչությունն կը պատրաստվի Ընդհանուր ժողովո հաջորդ նիստին ներկայացնել յուր համարատվությունը։

Համարատվությունը լմնցած է, միայն ստորագրված չէ։

Համարատվությունն ստորագրված է, բայց կազմարարի քով ըլլալուն պատճառավ չպիտի կրնա հառաջիկա նիստին ներկայացվիլ։

Մաղթենք ուրեմն միաբերան, որ ամենակարողն Աստված, որ ոչնչե գոյացուց աշխարհս՝ օգնե Ազգային վարչության, որպեսզի սա ևս կարող լինի վերջապես պատրաստել, ինչ որ պատրաստված պետք էր լինել ասկից երկու ամիս առաջ։