Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդ հանձնարարելու նոր եղանակ մը.

— Կաղաչեմ կրնա՞ք ըսել ինձ, թե ի՞նչ տեսակ մարդ է, ձեր դրացին։

— Աղեկ մարդ է... բայց ինձի մի հարցներ։

— Խոսքին կը հավտացվի:

— Կը հավտացվի... բայց մի՛ ստիպեր զիս, որ խոսիմ անոր վրա։

— Վստահելի՞ մարդ է։

— Վստահելի է... պատասխանատվություն չեմ առներ վրաս:

— Ինչո՞ւ։

— Խոսիլ մի՛ տար զիս։

— Խաբեբա՞ է։

— Ես մարդ ավրելու բնություն չունիմ... ինչուս պետք իմին... բարի մարդ է, վեսելամ։

— Հետը գործ կրնա՞մ ընել։

— Ձեր գիանալու բանն է... այն մարդը իմ բարեկամս է... թող որ բարեկամս չըլլար ալ նե ես սովորություն չունիմ մարդու ետևեն խոսելու։ Անոր ըրածներն բոլոր աշխարհ գիտե արդեն, քանի քանի հոգիներու հետ ընկեր եղավ ու վնաս տվավ... բայց ինչո՞ւս պետք իմին։

— Ըսել է որ զգուշանամ։

— Քուկին գործդ դուն գիտես, աղբար, այդ մարդուն ստակ տվի՞ր մի, գնաց, ալ չես կրնար ետ առնել... բայց իզմե իմացած մի՛ ըլլար. չեմ ուզեր ես մարդ ավրել... բարի մարդ է, բարի։

— Ընկեր ըլլա՞մ հետը։

— Դու գիտես... պաթմիշ ըլլալ կ՝ուզես նե եղիր... կը ցավիմ, որ զիս խոսելու կստիպես կոր... աղեկ մարդ է, աղբար, աղեկ... ես կը սիրեմ ան մարդը...

— Շնորհակալ եմ ձեր տեղեկություններեն։

— Պապա մարդ է, պապա, անանկ անուշ կերպով կը խարե, որ կը դարմանաս... այսուամենայնիվ ինչո՞ւս պետք իմին... չեմ ախորժիր մարդ բամբասելե, գեշ բան է, անանկ չէ՞ մի...

— Անանկ է, շնորհակալ եմ:


Ժեռոտեյեն ետքը տոքթոր. Ուաթմանի մաքրողական դեղը...