Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆՈԻԿ ԲԱՐՈՅԱԽՈՍՆԵՐ

Շատպոյ չորս տարու և ինն ամսու է։

Ուրիշ տղայոց պես կը հարցնե ու կը հարցնե։

Շատպոյ երբ հիվանդ ըլլա կը դժկամակի դեղ առնելու։ Միշտ յուր հորը հետ պտըտիլ կուզե։

Ամեն անգամ, որ Շատպոյ կուզեր հորը հետ շուկա երթալ, հայրը կըսեր.

— Բժշկի պիտի երթամ և դեղ պիտի առնեմ։

Շատպոյ ետ կը քաշվիր։

Գարնան առավոտ մը Շատպոյ դաշտը կելնե յուր ընկերաց հետ և երեկոյին, երբ հայրը տուն կը դառնա՝ կըսե հորը։

— Հայրի՜կ, այսօր պարտեզ գնացի, ինչ աղվոր էր։

— Ինձի ինչո՞ւ հետդ չառիր, տղաս։

Շատպոյ կը տխրի և լուռ կը մնա, բայց քանի մը վայրկյան հետո կը պատասխանե ուրախությամբ․

— Հայրի՛կ, բժշկի գացի, անանկ լեղի դեղ մը տվավ որ... լեղի, լեղի...

Բարոյական. — Տղայոց բնավ սուտ խոսելու չէ։


Զբոսարանի մը մեջ

— ...Եկեղեցվո գանձանակն է։

Շատպոյ հորը․

— Հայրի՜կ, դուն ինչո՞ւ չես գներ կոր։

— Տղաս, ստակ չծախեր կոր, ստակ կ՝ուզե կոր։

— Աղքա՞տ է։

— Չէ, եկեղեցիի համար է։

— Եկեղեցին ասոր տո՞ւնն է։

— Ո՜չ, տղաս, Աստուծո տունն է։

— Աստված աղքա՞տ է։

Բարոյական. — Աստուծո հաշիվը եկեղեցվո մեջ կարճադրելու է։