Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռեն կախված խոյը տեսա, անմիջապես գլուխս վերցուցի և ըսի տիկնոջը.

— Աս ի՞նչ անձրևներ են։

— Այո՛, շատ անձրևներ։

— Բարև ըրեք էֆենտիին:

— Քիչ մալ նստեիք, փախուց բերնեն։

— Ուրիշ տեղեր ալ ունիմ երթալու։

Բարեկամացս ոմանց ալ փողոցի մեջ այցելեցի:

— Աս ի՜նչ անձրևներ են:

— Այո՛։

— Բարև ըրեք էֆենտիին։

— Խահվե մը խմեինք։

— Ուրիշ անգամ։

Տուն դարձա և սեղանի վրա գտա քանի մը այցետոմսեր, որոց վրա դրված էր.

«Աս ի՜նչ անձրևներ»

Անմիջապես հասկցա, թե զատկական շնորհավորություն կընեին:

Այնպես կը թվի, թե պիտի գա օր մը, հորում այցետոմսերով շնորհավորելու սովորությունն ալ պիտի վերնա, և ամեն մարդ այցետոմսի տեղ ջերմաչափ մը պիտի ղրկե յուր բարեկամին, կամ ուղղականին:


Ոգելից ըմպելլաց սիրահարներն են, որ այցետոմսերու հետ հաշտ չեն. բնավ այցետոմս չեն ղրկեր գինետուն, միշտ անձամբ կ՝երթան։

Սուրբ հարության օրերը մանավանդ գինի խմելը նվիրական պարտավոբություն մը կը համարին։ Այնպես ուզած են Տավտալ, թե նույն օրերը գինով չըլլալը հակառակ է քրիստոնեության։ Ասոնը