Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՂՎԱԾՔ

<1>

Բրուսիացի պաշտոնակալ մը կըսեր Մեծն Նաբոլեոնի, թե իր Հայրենակիցը (բրուսիացիք) փառքի համար կը պատերազմին և թե գաղիացիք ստակի համար միայն, «Իրավունք ունիք, պատասխանեց Նաբոլեոն, ամեն մարդ յուր չունեցածը ստանալու համար կը կռվի»։


Պոնաբարթ նախ իրեն ընկերացող զորապետաց «Շատ աղեկ պատերազմեցաք» կըսեր։ Քիչ մը վերջը՝ «Շատ աղեկ պատերազմեցանք» ըսել սկսավ և ի վերջո «Խոստովանեցեք, թե փառավոր պատերազմ մը շահեցա» ըսավ։


Օր մը Նաբոլեոն Վենթ-էոն խաղացած ատեն սեղանին վրա դիզված ոսկիներուն նայելով ըսավ իր սենեկապետին՝ «Գերմանացիք շատ կը սիրեն այս պզտիկ Նաբոլեոնները, այնպես չէ՞». «Այո՛, տեր, մեծեն ավելի կը սիրեն» պատասխանեց սենեկապետը։


Մարդուն մեկն ամառը տաք օր մը երկու սև բալթո իրարու վրա հագած փողոցեն կանցներ։ Բարեկամներեն մին զանի տեսնելով ըսավ.

— Ատ ի՞նչ է, բարեկամ, ասանկ օդին երկու բալթո իրարու վրա կը հագնվի՞։

— Ի՞նչ ընեմ, դժբախտություն դժբախտության վրա, ըսավ