Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու նորմանտիացիներ իրարու դեմ դատ ունենալով, առանց մեկ մեկու գիտության, մեկը դատավորին տակառ մը ձեթ, իսկ մյուսն ալ խոզ մը նվիրած էին, որպեսզի դատն իրենց վաստկցնե։ Դատը տեսնված ատեն, այն որ ձեթ տված էր կորսնցուց։ Երբ ասի հարցուց, թե ինչո՞ւ համար դատն իրեն վաստկցնել չտվավ, դատավորն ըսավ, «Վասնզի մյուս հակառակորդն ալ ինձի խոզ մը տված էր, որ քու ձեթդ ամբողջ խմեց»։


Ագահին մեկը որկրամոլ ծառա մը ուներ, որ խիստ ծույլ էր։

Օր մը սեղանին տակ տերն ըսավ յուր ծառային, «Եթե կհուզես ինձի հաճո ըլլալ ոտքովդ կեր և ակռա յովդ քալե»։


Համբակ սափրիչ մը մարդուն մեկը կածիլեր։ Ածելին ածիլած ժամանակ մորթը կը քերթեր։ Ածիլվողն ըսավ, «Կաղաչեմ, պարոն սափրիչ, ըսեք ինձ, թե կածիլե՞ք չէ նե կը քերթեք։ Եթե կսածիլեք շատ խորունկ կերթաք կոր, իսկ եթե կը քերթեք, շատ երեսանց է»։


Վարդապետ մը քարոզի ժամանակ ըսելիքը մոռցավ։ Զվարճախոսին մեկը ոտքի վրա ելավ և ըսավ, «Դուռը գոցեցե՛ք, ամենքնիս ալ պարկեշտ մարդեր ենք, ջանանք հայր սուրբին խոսքը գտնելու»։


Միականի մը սրատես աչքեր ունեցողի մը հետ գրավ դրավ, թե ինքը անկեց աղեկ կը տեսնե։ Գրավն որոշվելեն ետքը միականին ըսավ, «Կորսնցուցիր, վասնզի ահա ես քու վրադ երկու աչք կը տեսնեմ, մինչդեռ դուն իմ վրաս մեկ աչք միայն»։


Սուրբ Ստեփաննոսի տոնին օրը եպիսկոպոս մը քարոզ պիտի տար: Բայց որովհետև ժամանակը ուշ էր, քահանաներն ալ անոթի ըլլալով և վախնալով, որ երկայն կը տևե, ականջեն ի վար կամաց մը բռին, որ քարոզը կարճ կապե։

Քարոզիչը ամբիոնն ելավ և պզտիկ հառաջարանե մը ետքը