Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Օրհնյալ ժողովուրդ, ըսավ, ասկե տարի մը առաջ Սուրբ Ստեփաննոսին վրա ինչ բան որ կրնար ըսվիլ նե ըսի։ Եվ որովհետև անկեք ի վեր նոր բան մը ըրած ըլլալը չլսեցի, անցյալ տարվան ըսածիս վրա ավելցնելիք բան մը չունիմ» ըսավ և խաչ մը հանելուն պես ելավ գնաց։


Կին մը մեկ կերպով միայն կրնա գեղեցիկ ըլլալ, իսկ հազար կերպով կրնա հաճո ըլլալ։ Կամ ուրիշ կերպ ըսելով՝ կին մը երիտասարդությանը միջոցին միայն կրնա գեղեցիկ ըլլալ, մինչդեռ կրնա ամեն ատեն և ամեն տարիքի մեջ հաճո երևնալ։


Որկրամոլին մեկը հետևյալ աղոթքը կըներ. «Աստված իմ կամ զիս հարստացուր, կամ ախորժակս առ»։


Կասքոնիացի մը, որ իր կեղծ քաջությանը վրա մեծ մեծ կը պարծեր կռվի՝ մը մեջ փախուստ տալով, երբ իրեն հարցուցին թե՝ ո՞ւր էր իր քաջությունը. — Սրունքներուս մեջ, պատասխանեց կասքոնիացին։


Նորմանտիացի գյուղացի մը զատ Չունենալով դատավորին կաղաչեր, որ զինքը պաշտպանե, բայց ասիկա տեսնելով, որ գյուղացին ստակի երես չցուցներ իրեն, միշտ կ՛ըսեր. «Բարեկամ, քու գործդ այնչափ խառն է, որ չեմ կրնար կոր որոշակի տեսնել»։ Գյուղացին վերջապես հասկցավ, թե ինչ ըսել կհուզեր այս խոսքը և գրպանեն երկու ոսկի հանելով դատավորին տվավ։ — Կեցե՛ք, պարոն, ըսավ անոր, ահա ձեզի զույգ մը ակնոց։


Դերձակ մօր մը իր պարտուց ցանկը տարավ իր պարտապաններեն մեկուն, որ դեռ անկողինն էր։

— Դո՞ւք եք, ըսավ պարտապանը, պարտուց ցանկը բերիք։

— Այո՛։

— Պահարանս բա՛ց, սա դարակը քաշե։

Դերձակը կը քաշե։