Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտքեն, անպիտանը գուցե ի գութ շարժելով սովորական շահով միայն բավականանա։ Բայց որչտփ զարմացավ, երբ քարոզը լմննալուն պես ծեր Հարբակոն[1] անտարբերությամբ դեպ անոր դառնալով ըսավ. «Բարի վարդապետն իր գործը կատարեց, մենք ալ երթանք մերինը կատարենք»։


Նորմանտիացի մը իր բարեկամներուն մեկեն լսելով, որ իր խոստովանահայրը մեռած էր, մի՛ հավաաք, սուտ է, պատասխանեց, վասնզի անիկա միշտ նամակ կը գրե ինձի, եթե մեռած ըլլար անշուշտ պիտի իմացուներ ինձի։


Կասքոնիացի մը խիստ տգեղ փարիզուհվո մը հետ կարգել կուզեին։ Աղջկան կենդանագիրը ղրկեցին իրեն, որուն մեջ նկարիչը զանի այնչափ գեղեցկացուցեր էր, որ բնութենեն վրեժը բոլորովին լուծեր էր։ Կասքոնիացին այս պատկերը տեսնելուն պես աղջկան սիրահարեցավ և շուտով Բարիզ եկավ։ Բայց, աղջիկը տեսնելուն պես, սերը բոլորովին մարեցավ և գնաց աղջկան հորն ու մորն ըսավ, թե կրնար կենդանագրին հետ ամուսնանալ, բայց երբեք յուր տիրոջը հետ:


Երևելի գիտունի մը կինը յուր ամուսինը կը կշտամբեր յուր բոլոր ժամանակը առանց իրեն հետ զբաղելու կարդալով և գրելով անցնելուն համար։ «Կ՛ուզեմ գիրք մը ըլլալ, կ՛ըսեր անոր, որ գոնե երբեմն երբեմն ինձմով ալ զբազիս»։

— Իրավունք ունիս, սիրելի բարեկամուհիս, կը պատասխանե ամուսինը, ես ալ կ՛ուզեմ, որ գիրք մը ըլլաք... կամ գոնե օրացույց մը... վասնզի ամեն տարի կը փոխվի։

Տակավին բավական երիտասարդ և գեղեցիկ տիկին մը անձնահաճությամբ հայելին նայելով՝ կ՛ըսեր յուր հարսին, «Ի՞նչ կուտայիք իմ դեմքս ունենալու համար». — Տիկին, կը պատասխանե մանկամարդ կինը, ինչ որ միմիայն իմ տարիքս ունենալու համար կուտայիք։

  1. Մոլիերի ագահը։ Ծան․ հեղինակի։