Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԹԱԳԵՂԻ ԹԱՏՐՈՆԻՆ ՊՅՈՒՖԵԻՆ ՄԵՋ

— Հայրի՛կ, այս զանգակը ո՞ւսկից կը քաշեն։

— Թատերաբեմեն։

— Ինչո՞ւ համար։

— Հանդիսականաց իմաց տալու համար, որ վարագույրը բացվելուն ժամանակը եկած է։

— Անանկ է նե հայրի՜կ, դուն ալ զանգակ մը ա՜ռ, շենային մեջ կախե, թելն ալ մինչև հոս երկնցուր, ես ալ երբեմն ասկեց կը քաշեմ։

— Է՜յ, քաշելով ի՞նչ կ՝ըլլա, ինչո՞ւ համար պիտի քաշես։

— Իմաց տալու համար, որ վարագույրին բացվելուն ժամանակն եկած է։


Ծանուցումներու ջրհեղեղ մը կը գուշակվի այս տարի։

Մոտ օրերս այնքան շատցան, որ Մասիս լերան մինչև երրորդ երեսին սկիզբը բարձրացեր են։

Շատ հավանական է, որ քանի մը օրե ջրհեղեղը սաստկանա։

Ասոր համար Մեղուն հիմակվնե տապան մը պատրաստած է։

Մեղուի տապանը Մասիսի գագաթը նստելուն պես, հասկցիր, որ ծանուցումներու ջրհեղեղեն Մասիսի Թաղաքականը, Ազգայինը, Բանասիրականը խեղդվեր և միայն գագաթը կը տեսնվի։


ՎԱՐԺԱՊԵՏԻ ՄԸ ԲԱԼՌՈՆ ԽՄԲԱԳՐԻ ՄԸ

ՊԱՏՌՏԱԾ ԲԱՆԹԱԼՈՆԻն ՀԵՏ

— Շնորհավոր նոր տարի, պարոն բանթալոն, Աստված շատ տարիներու հասցնե։

— Նմա... հափսու․.. նապես ձեզի ալ։

— Տարին անցուցիր, թշվառական։