Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու տղաք Ադամ և Եվան մերկ ներկայացնող պատկեր մը կըդիտեին։ Այս երկուքեն ո՞րն է ամուսինը հարցուց մին մյուսին․ — Ի՞նչպես կրնամ գուշակել, կըսե վասնզի հագված չեն։


Մարդ մը շատ մը հրեաներե մեծագումար ստակներ փոխ առած էր, և յուր պարտուց վճարումը յուր ամուրի հորեղբորը հարստությանը ժառանգութենեն տալ կը հուսար։ Այս հորեղբայրը կամուսնանա և զավակ մը կունենա, երբ փոխառուն կիմանա, կըսե. «Այս նորածին տղան Մեսիան ըլլալու է, որ հրեից վնասուն համար աշխարհ եկավ»:


Մարդ մը, որ ձի մը դնել կուզեր, հարցուց յուր բարեկամաց մեկուն, թե ինչպես կը ճանչցվի ձիերուն տարիքը։ «Ակռաներեն» կը պատասխանե: Հետևյալ օրը, այս մարդը ձիավաճառի մը երթալով իրեն հաղթ երիվար մը կը ներկայացնե, ձիուն բերանը բանալով կսկսի ակռաները համրեք, և երբ 32 հատ կը համրե, ձին ետ մղելով՝ «Չեմ ուզեր ձեր ձին դնել, որովհետև 32 տարու է» կըսե։


Հասառու մը մեռած ժամանակ լակոնական կտակ մը կը շինե «Հանուն հոր, և որդվո, և հոգվույն սրբո, բան մը չունիմ, շատ պարտական եմ, և մնացածն ալ աղքատաց կուտամ»։


Նադանիել Լեյ, ողբերգակ բանաստեղծը յուր կենաց վերջին տարիները Լոնտրայի հիմարանոցին մեջ վերջացուց. հիմարանոցին բակին մեջ լուսին եղած գիշեր մը կաշխատեր ողբերգություն մը գրելով. անոսը ամպ մը հանկարծ լուսնո լույսը խափանելը տեսնելով, խրոխտ ձայնով մը կը պոռա, «Արամազդ, ե՛լ լուսնո քիթը ա՛ռ»։ Ամպը թանձրանալով լուսինը բոլորովին կ՝աներևութանա, այն ատեն խնդալով կ՝աղաղակե․ «Թշվառական, քեզի ըսի, թե քիթը առնե՞ս, ոչ թե մարես զայն»։