Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— О՜, օ՜, դո՞ւն ես։

— Այո՛։

— Հապա ես առջի օրը իմացա, որ մեռած ես։

— Պարտատերիս ձեռքեն խալսելու համար անանկ սուտ մը հանեցի։

— Ի՞նչ կըլլա ատկից։

— Ի՞նչ պիտի ըլլա, պարտատերն անանկ մարդ մէ, որ զիս՛ գտնելու համար ամեն ծակ ծուկ կը մտնե, հիմա մեռած ըլլալս լսե նե զիս գտնելու համար թերևս կ՛ելլա կը մեռնի, ես ալ ձեռքեն կը խալսիմ։


Պղուտարքոս կ՛ըսեր, թե հետաքրքիր մարդուն ականջները սրվակի (հաճամաթ շիշեսի) կը նմանին, որչափ գեշ հյութ որ ըլլա՝ կը ծծեն կ՛առնեն։


Մեկը կը տեսնե, որ սրահի մը մեջ սիրուն արձան մը կա, այնպես ձևացուցած՝ որ իբր թե Արգարությունն ու Խաղաղությունը իրար կը համբուրեն, կը դառնա, կըսե քովի բարեկամին. կըսես, ինձի կերևա, թե ան օրերան հասեր ենք, որ այս երկուքը վերջին բարևը կատան իրարու»։


Մեկը կ՛ըսեր, թե գիտես ի՞նչ է պատճառն, որ շատ մարդ գիրք փոխ կառնե ու քիչ մարդ ետ կը դարձունե — վասնզի ավելի դյարին է գիրքը պահել, քան թե գիրքին միջինը։