Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Գիտնաս, որ սա անունով մարդը շատ չարիք կը խոսի վրադ», ըսավ մեկը ուրիշի մը։ Իսկ անիկա՝ «Շատ կը զարմանամ, ըսավ, վասնզի ամենևին միտքս չգար, թե ես ան մարդուն բարիք մր ըրած ըլլամ»։


— Ագահը այնպիսի մարդ մ՛է, որ յուր տիրուհին թեպետև անչափ կը սիրե, բայց կը վախնա անոր դպչելովը զայն հյուծել:

— Զեխ մարդը խենթ մ՛Է, որ ցորեկ ժամանակ յուր կանթեղը վառելով, գիշերվան համար յուղ չունենար։

— Պետք չէ մեկը չգիտցած բանին վրա խոսի՝ իսկ գիտցածին վրա՝ քիչ։

— Ծույլերը միշտ բան մը ընել կը փափագին։

— Անմիտի մը հետ վիճելը ժամանակի և մտաց կորուստ կը պատճառե։

— Պատերազմը դատ մէ, որ զայն շահողն անգամ երբեմն կը վնասե։

— Մարդիկ գինիի կը նմանին, որ հիննալով, աղեկները լավագույն կըլլան, իսկ գեշերը կը թթվին։

— Անձնասերը իր ուտել ուզած հավկիթը եփելու համար, դրացվույն տունը այրող մարդ մէ։

— Փիլիսոփայությունը բժշկության պես դեղեր ունի, որոնց օգտակարները շատ քիչ են, իսկ բուժիչները գրեթե երբեք։

— Աղեկ հագված հիմարներու պես լավ ծածկյալ հիմարություններ կան։

— Տկար անձինք չարագործաց բանակին օգնական գունդն են. նույնիսկ բանակեն ավելի չարիք կը հասցնեն, կավարեն և կավերեն։