Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վարժապե՛տ, ինչո՞ւ մեր լեզվին բառերը սեռ չունին։

— Ունին, տղա՛ս, կինը իգական է այրը արական։

— Բայց ուրիշ ազգերը հոգի չունե չունեցողներուն ալ մեյ մեկ սեռ հատկացուցած են։

— Մենք ալ հատկացուցած ենք, ըսե ինձի հոգի չունեցող մը և ինչ սեռ ունենալը ըսեմ։

— Քաղաքական ժողովը ի՞նչ սեռեն է։

— Իգական է, տղաս։

— Հապա Կրոնական ժողո՞վը։

— Արական է։

— Ասոր համար է ուրեմն, որ ասոնց երկուքն միանալուն պես Խառն ժողովի կը ծնի։


— Հայրիկ, երևելի մարդ մը ըսեր է՝ թե ստակը ամեն բան կընե, հապա բան մը չընողը ո՞վ է։

— Ընդհանուր ժողովն է, տղա՛ս։


— Ըսե ինձի Մեղու, ի՞նչ տարբերություն կա Օտյան և Պեկյան երեսփոխան էֆենտիներու մեջտեղը։

Ասկե դյուրին ի՞նչ կա, առաջինը առանց խոսելու կը խորհի, իսկ երկրորդը առանց խորհելու կը խոսի։


21 ԹԻՎ ՇՈԳԵՆԱՎԻՆ ՄԵՋ

Պիլեթճին Պիլեթ չե՞ք առներ, տուտու։

— Պիտի առնեմ։

— Ո՞ւր պիտի երթաք։

— Ես ի՞նչ գիտնամ։

— Ո՞վ գիտե հապա։