Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տասն և վեց տարեկան աղջիկ մը կը թողու, որ զինքը սիրեն, իսկ երեսուն տարեկան կին մը զինքը կը սիրցնե։

— Սիրո մեջ սպասելը նույնիսկ երջանկութենեն նախապատիվ է։

— Սնությունը կնոջ ըսած է, գեղեցիկ եղիր եթե կրնաս, խելացի՝ եթե կհուզես, բայց պետք է, որ պատվավոր ըլլաս։

— Սեր մր մարելու ամենեն վստահ միջոցը՝ զանի գոհացնելն է։

— Կիներն ավելի քիչ պիտի խաբվեին, եթե զիրենք սիրողն իրենց սիրածեն նախապատիվ համարեին։

— Ուր որ կիները կը հարգվին, հոն արք ազատ և առաքինի են։

— Կիները մեծ մարդոց պես են, իրենց նվերին մեծ արժեք տալու համար նախ զանի կը մերժեն։

— Կինն իր մտերմագույն բարեկամն յուր սիրականին խորհրդակիցեն նվազ կը սիրե։

— Մարդուս ուղեղը որչափ ալ կատարյալ ըլլա, չկրնար սրտին դեմ դնել։


— Կնիկը ծեծելը ալյուրի պարկ մը ծեծելու կը նմանի, աղեկը կերթա, գեշը կը մնա։

— Ամուսնությունը նախ երկու հոգվո խենթություն մԷ, քիչ մը վերջերից և շատերու թիարան մը։

— Սերը ավելի դյուրությամբ կը մտնե սրտի մեջ, քան թե հողմը բաց տան մը մեջ։

— Կնիկ մը ստվերիդ պես է, ետևեն երթաս նե կը փախչի, փախչիս նե ետևեդ կուգա։

— Սերը ամուսնութենեն ավելի հաճելի է, սա պատճառով, որ վեպերը պատմութենեն ավելի զբոսեցուցիչ են։

— Ամուսնությունը պաշարյալ բերդի մը կը նմանի, մեջը եղողները դուրս ելնել կհուզեն, դուրս եղողներն ալ ներս մտնել կուզեն։

— Սրտի լեզուն բառերու պետք չունի հասկցվելու համար, աչքերու մեջ գրված է։

— Սիրահար ըլլալը դժվար չէ, սիրահար ըլլալը ըսել դիանալուն մեջ է դժվարությունը։