Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սերը թռչուն մէ, որ կանանց սրտին կերգե։

— Եթե կարելի ըլլար ամուսնության մեք սիրո երջանկությունն երկարել․ դրախտն երկրիս վրա պիտի ըլլար։

— Երբ կնոջ մը սիրտը ապականի՝ կը չորնա:

— Փետրե մը ավելի թեթև ի՞նչ կա.— Փոշին.— Փոշիեն ավելի թևթև — Հողմը.— Հողմեն ավելի — Կինը.— Կինեն ավելի թեթև — Ոչինչ:


— Երբոր մեկը կին մը սիրե՝ անոր վրա շատ կը խոսի անոր. հետ, երբ որ ալ զանի չսիրե, ինքն իր վրա շատ կը խոսի։

— Հրճվանքներն ալ ոգելից ըմպելյաց պես են, պզտիկ բաժակներով խմելու է զանոնք:

— Ամենեն մեծ հաճույքն ուրիշին հաճույք պատճառելն է։

— Առանց կանանց պալատ մը, կըսեր Ֆրանսուա Ա․ առանց գարնան տարի մը, առանց վարդի գարուն մէ։

— Հաճոյից հույսը նույնիսկ հաճույքին հավասար է։

— Սոկրատ կըսեր իր բարեկամաց, թե՛ երեք չարիք կհուզեր ջախջախել, որքեն քերականությունը, աղքատությունն ու կինը առաջինեն խալսեցավ ուսմամբ, երկրորդեն՝ հարստությամբ, բայց ամուսնությունը դեռ զինքն երրորդին կապած էր։

— Ոսկին մինչև անգամ տգեղության՝ գեղեցկության փայլ մը կուտա:

— Բնավ չսիրողը վաղը կը սիրե։

— Ով որ ասեղը պոչեն, կինը խոսքեն կը բռնե, բան մալ բռնած չէ։


— Ինքզինքնին սիրո տվող կանանց ամենեն թեթև հանցանքը սիրահարություն ընելնին է:

— Սիրվող աձի մը բարի հատկությունները միայն աչքի կը զարնեն, չսիվողին ալ պակասությունները։

— Կին մը կրնա ամեն մարդու համար հանցավոր ըլլալ բացի՛ յուր սիրահարեն։

— Սերն ամենեն կասկածելի բանը ամենեն դյուրահավատալի կընե։

— Պչրուհի մը իրեն չտրված հարգանաց ավելի ուշադրություն կընե, քան թե տրվածներուն։