Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դժոխքին սալահատակները քարի տեղ կնկան լեզվով շիթված են։

— Մարդիկ կույրղկուրայն ամուսնանալովնին կը նմանին տղու մը, որուն իբր կաղանդի պարգև հանկարծադեպ զվարճույուն մը պարունակող տուփ մը կը տրվի, որուն մեջ սատանա կամ հրեշտակ ըլլալը անոր հետ զբոսնելեն վերջը կիմանա։


— էրիկ մարդիկ աշխարհիս մեջ կուսանին խորամանկությունը, իսկ կանայք հետերնին կը բերեն զայն։

— Եթե կինը չըլլար, մարդ չպիտի հավատար սատանային գոյության։

— Կնոջ գեղեցկությունը կը հաստատե, որ ժամանակավ դրախտի բնակիչ էր նա։

— Կնոջ և էրիկ մարդուն բնավորությանցը մեջ այնչափ ներհակություն կա, որ եթե սերը չըլլար, վայրկյան մը չպիտի կրնային կենակցիլ։

— Շատ մարդիկ եթե ձանձրանան գինովություն կընեն, կանայք երբ ձանձրանան՝ մարդոց հետ կը խաղան։

— Կնոջ զորությունն անանկ տեղ մէ, զոր տարիքը միայն կրնա նվահել։

— Բերդ մը երբ անձնատուր ըլլա, կը տիրես անոր. կին մը երբ անձնատուր ըլլա, կը գերե զքեզ։

— Կանանց ազատումը մտածողներն իրենց տերն ազատելու ելնող գերիներու կը նմանին, որոնց վրա կանայք են ամենեն խնդացողները։


Կարգվիլ ուզող երիտասարդները ձկնորսին ուռկանին առջև խաղացող ձուկերու կը նմանին, որք կաշխատին ուռկանին մեջը