Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտնալու, մինչդեռ ուռկանին մեջը բռնվող խեղճերը կաշխատին դուրս ելնելու։


Եթե կանանց բոլոր արժեքը մի միայն իրենց գեղեցկությունը ըլլար` բոլոր տգեղ կնիկները ինքզինքնին կախելու էին։


Մարդուն մեկը օր մը Դիոգինես փիլիսոփային երթալով հանձնաբարական նամակ մը ուզեց։

Բարեկա՜մ, ըսավ շնականը, այն մարդը, որուն կհուզես, որ քեզի հանձնարարեմ, առանց իմ նամակիս պիտի տեսնե, որ մարդ ես և թե որ աղեկ գիտե մարդ ճանչնալ, աղեկ կամ գեշ ըլլալդ ալ պիտի տեսնե, ընդհակառակն, եթե չգիտեր մարդ ճանչնալ հազար հանձնարարական ալ գրելու ըլլամ նե քուկին ինչ մարդ ըլլալդ դարձյալ չպիտի կրնա ճանչնալ։ Պետք է ըլլաս ոսկիի պես, որ ինք կը հանձնարարե զինք այն մարդուն, որ գիտե որոշել աղեկը կեղծեն[1]։


Խրոխտ և տգեղ կին մը, որ կուզե հաճելի ըլլալ, կը նմանի այն աղքատին, որ ուրիշներուն կը հրամայե, որ ողորմություն տան իրեն։


Գիտունի մը և իմաստունի մը մեջտեղի տարբերությունը սա է, որ գիտունը գիտե, իսկ իմաստունը կը գործե[2]։

  1. Շնականին այս խոսքը դնելեն ետքը, թող ներվի մեզ ըսել Դիոգինեսին, որ այսպես վարվելու չէր։ Ինքը մարդու սեղանավոր չլալուն համար էր, որ այդ մարդը անոր վկայությունը կուզեր, ինչպես որ իմ ձեռքս ալ ոսկի մը անցնելուն պես սեղանավորի մը կը տանիմ ցույց կուտամ։ Եթե աշխարհիս վրա գտնվող մարդոց ամենն ալ ստակն աղեկ ճանչնալու ըլլային՝ ամենքն ալ սեղանավոր կըլլային. նմանապես, եթե բոլոր մարդիկ մարդ ճանչնալ դիանային՝ մեյ մեկ Դիոգինես կ՚ըլլային։ Ծան. հեղինակիի։
  2. Մեքենայագործի մը գիտուն ըլլալուն կը համոզվիմ, բայց մեքենային իմաստուն ըլլալուն չեմ կրնար համոզվիլ։ Ծան. Հեղինակի։