Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առանց զավկի ամուսնություն մը աշխարհ մէ առանց արեգակի։


Ամոթխածությունն առաքինության ամենեն մոտ ազգականն է։


Կանայք կրնան ամեն ատեն սիրել, բայց ո՛չ հաճելի ըլլալ, սերը ծաղիկներու պես գարնան հրապույր ունի։


Աղվորությունն և տգեղությունը ծերության խորշոմներուն ներքև անհայտ կըլլան․ հոն մին կը կորսվի և մյուսը կը պահվտի։


Կին մը միշտ պարզ հագվելու է, եթե գեղեցիկ է՝ ավելի գեղեցիկ ըլլալու համար, եթե տգեղ նվազ տգեղ ըլլալու համար:


Առանձնությունը խաբված սրտերու մխիթարությունն է։


Երկու տեսակ անձ կա, որոնցմե ապտակ ուտենք նե չենք բարկանար, այս երկու անձերն են կիներն ու եպիսկոպոսները։


Կանայք կը տեսնեն առանց նայելու, մինչդեռ իրենց էրիկներն կը նային առանց տեսնելու։


Նայվածքները սիրահարաց սիրո առաջին անուշ տոմսակներն են:


Այսօրվան ամուսնական վիճակը սահմանադրական կառավարության մը մեկ ծաղրական նմանությունն է. թագավորը կը թագավորե, բայց չը կառավարեր։