Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կնիկ մը յուր շինած վեպերովը ավելի կզբոսնու, քան թե կարդացածներովը։


Գեղեցիկ կանայք մեզի հետ չխոսած ատեննին անգամ մեզի՝ համոզելու տաղանդն ունին։


Սիրտն ապականողն աչրերն են, սիրտն անմեղ պիտի ըլլար, եթե աչքերը հանցավոր չտլլային։ Աչքերը հոգվույն պատուհաններն են և մոլությունը հոնկեց ճամբա կ՝ելնե ներս մտնելու համար։


Ամուրի մը առանձին չմնալու համար կնիկ մը կը փնտռե, մինչդեռ ամուսին մը կնկանը հետ առանձին չմնալու համար ընկերություն կը փնտրե։


Հաճույքները ճախճախուտ տեղերու կը նմանին, ուսկից ստիպված է մարդս թեթևաքայլ անցնիլ և բնավ կանգ չառնել։


Երբ կնիկ մը գթալուն համար կը սիրե զիս, ավելի նախապատիվ կը սեպեմ բնավ չապրիլը, քան թե ողորմությամբ ապրիլը:


Այն, որ կը կարծե, թե ստացմամբ կրնա յուր փափագներուն հարյուրդ տալ, կը նմանի այն անմիտին, որ կերևակայե, թե հարդով կրնա կրակ մարել։


Սերը բոլոր մարդոց մեղքն է, և ցավալին այն է, որ շատ մարդիկ զղջալու տեղ այնչափ հաճությամբ կը գործեն այդ մեղքը, որչափ հաճությամբ, որ ձուկը ջուր կը խմե։


Սերր փոխանցական հիվանդություն մէ, որն իրեն ենթակա բնողները կը խելացնորե։