Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրահարները դողերու պես առջի բերան ավելորդ զգուշություններ կ՛ընեն, կամաց կամաց անհոգ ըլլալ կսկսին, կարևոր զգուշությունները կը մոռնան ու կը բռնվին։


Շատ մը կանայք մարզիկը միայն իրենց ֆիզիքական զորությանը և բարոյական տկարության համար կը սիրեն։


Կնիկ մը այն ատեն միայն վեպեր կարդալու է, երբ չկրնար զանոնք ի գործ դնելու փափադ ունենալ։


Կնիկ մը առանձին տեսակցության մը մեջ բարձր ձայնով կը խոսի այն մարդուն հետ, որն որ իրեն անտարբեր է. ցած ձայնով կը խոսի այն մարդուն հետ, զոր կսկսի սիրելու, և լռություն կը պահե այն մարդուն հետ, զոր կսիրե։


Կնիկներեն քիչերը չեն կրնար հաջողիլ իրենց էրիկը կառավարելով բայց էրիկ մը չկա, որ կարենա հաջողիլ յուր կնիկը կառավարելու։


Պետք է հարգել ամուսնությունը, քանի որ քավարան մէ, բայց դժոխք ըլլալուն պես պետք է լուծել։


Սիրո մեջ գիտցածնիս պահելը դժվար չէ, այլ զգացածնիս:


Սրտի կապակցությանը ինչպես նաև եղանակներու մեջ առաջին ցուրտերն ամենեն ավելի զգալի կըլլա։