Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենեն լավ խենթություններն անոնք են, որ քիչ կը տևեն, կըսե առածը, բայց սիրո մեջ կան խենթություններ, որք մեզի շատ երջանիկ պիտի ընեին, թե որ մշտատև ըլլային։


Շատ մը կնիկներ կան, որ ավելի սիրուն պիտի ըլլային, եթե սիրուն ըլլալնին կարենային քիչ մը մոռնալ։


Պետք է ամեն բան ներել սիրահարներուն, ինչպես նաև խենթերուն։


Չկա անհավատարիմ սիրական մը, որ անհավատարմութենեն վայրկյան մառաջ միշտ հավատարիմ մնալու երդում ըրած չըլլա։


Կանայք փախչելու հարմարություն չունին, և երբ փախչին՝ բռնվելու համար է։


Ավելի կսիրեմ կուրծքին վրա քորսե չունեցող կնիկները, քան թե քորսեին տակը կուրծք չունեցող կնիկները։


Կինը կը ներե զինքը հարձակմամբ առնողին, բայց չներեր արհամարհելով չառնողին։


Թեպետ և կնկան մը սիրտը հանելուկ մէ, բայց այս հանելուկը ավելի նվաղ դժվարությամբ կը լուծվի, քան թե պոնաբարթյան սեղանավորի մը հաշիվները։