Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկերությունը այս մասին ալ անփույթ ըլլալու չէ, այս խեղճերին ալ մեղք է․ և ասանկ կառքերուն առջև են վազելով՝ օր մը չէ օր մը կառքերուն տակը պիտի մնան։

— Ի՞նչ է ասոր ճարը։

— Կառքերուն ետևեն վազելու են, որպեսզի իյնան նե՝ թրամվեյի տակը չերթան։


Մասիս անցյալ շաբթու քաղաքականության հորիզոնին վրա սև կետեր տեսեր է եղեր։

Թող Մասիս փառք տա Աստուծո, որ այդ կետերը սև են եղեր, որովհետև եթե ճերմակ ըլլային չպիտի կրնար տեսնել զանոնք։


— Տղա՛ս, ո՞ւր է ոտքի ամաններդ։

— Մայրի՛կ, Ալամպրայի առջևեն անցած ատենս ցեխերուն մեջ կորսվեցան, փնտրեցինք, փնտրեցինք չկրցանք գտնալ։


— Ո՞ւր կը վազես ասանկ։

— Տոքթոր Ֆիշերի։

— Ի՞նչ պիտի ընես հոն։

— Աչքերս պիտի ցցունեմ։

— Աչքերդ բան մը չունին։

— Ինչպես չունին, հանգանակության մասնակցեցա և ցուցամեջ անունս չեմ կրնար կոր տեսնել։


— Ի՞նչ տարբերություն կա կույրի մը և Եսայանի մեջ։

— Սա տարբերությունը կա, որ առաջինը չի տեսներ ինչ որ ամեն մարդ կը տեսնե. իսկ երկրորդը կը տեսնե, ինչ որ և ո՛չ մեկ մարդ մը կը տեսնե։

Ո՛վ Եղիշե բերանդ համբուրեմ։