Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրո մեջ վաստկելու համար ամեն վտանգ աչք առնելու է. վախկոտները միշտ կը կորսնցնեն։


Վեպերն սիրո Հանգանակ հավատոներն և Վարք սրբոցներն են:


Երկու սիրահարներն իրարմե դատելու միակ միջոցս զանոնք միացնելն է։


Սերն սրտի արևն է, որուն կարմրությունն կանանց այտերուն վրա կը ցոլանա։


Հոմանին միշտ իր նպատակին կը հասնի, քաղցրությամբ կամ բռնությամբ ձեռք բերել չկրցածն նենգությամբ ձեռք կը բերե:


Երբ մարդիկ ծերանալով սիրել չկրցան, իմաստությունն հնարեցին. քսան տարեկան հասակին մեջ իմաստությունն հիմարությանց հիմարություն է։


Եթե սերն արքայության բանալիներն ունի, ամուսնությունն ալ միջտ դժոխքին դռները կր բանա։


Արցունքները սիրո մկրտությունն են։


Սերը մրրիկ մէ, որ յուր սաստկությանը միջոցին սրտի բոլոր ծաղիկներն արմատեն կը խլե։