Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սերն ընտիր գինիի կը նմանի, որչափ պահվի՝ այնչափ կանուշնա։


Ինչպես արևն՝ նույնպես ալ սերն կը լուսավորե, բայց իրեն մոտեն նայողներն ալ կը կուրցնե երբեմն։


Սերը գարնան թռչուն մէ, ո՛չ ամառեն կը վախնա ո՛չ ալ աշունեն, բայց ձմեռը ցուրտեն չսառելու, համար տերևաթափին կը փախչի։


Սերը աղքատներուն հարստությունն է, հարուստներուն ալ աղքատությունը։


Սերը բարի ընդունելությունները կը սիրե, պաղ ընդունելություն ընելուդ պես կը փախչի։

Սերը շատ աղեկ դասատու մէ, բայց դասերն մարդուս սուղի կը նստի։


Ուրախություններն սիրո ծաղիկներն են, վշտերն ալ անոր արմատներն ու պտուղները։


Սիրո հասկերը ամուսնության դեղին վարդերն են։


Կանանց գրվածոց մեջ սպրդած սխալները ուղղագրության սխալներ չեն։