Jump to content

Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստվածներն անգամ չեն կրնար սերը և իմաստությունը իրարու համաձայնեցնել։


⁂

Սերը օվկիանոս մէ, ուր ամեն սրտեր կը դիմեն։


⁂

Սերը կիրք մըն է, որ բանի մը չհպատակիր, և որուն ամեն բան ընդհակառակն կը հպատակին։


⁂

Հիշել այն բարիքը՝ որ այլևս չկա, ցավ մըն է. և երբ մարդ իր կորուստը միտքը կը բերե, զանի անգամ մալ կը կորսնցնե։


⁂

Երբ կանայք տեսարան կերթան՝ ավելի երևնալու, քան թև տեսնելու համար կը հագվին։


⁂

Ով որ առանց նախատեսության կը քնանա, առանց բան մը ունենալու կարթնանա։


⁂

Մեկ մը տղաք չեն մտածեր գալիքը, մեկ մըն ալ տղայամիտ մարդիկ։


⁂

Մարդ ըսելու մարդն ան է՝ որ ըլլալու չարյաց նախատես կըլլա, ուր երբոր չարիքը հասնի՝ սիրով կը համբերե ու կը հաղթե։


⁂

Ցած ու փցուն բնավորության առաջին ապացույցը ագահությունն է։