Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավելի դյուրին է, որ ինձը խայտուցը փոխե՝ քան թե մարդ յուր բնավորությունը։


Կրթությամբ մարդուս բնավորությունը կը կոկվի, բայց ո՛չ երբեք կը փոխվի։


Խոնարհությունը զրո կը նմանի,
Առանց քաջության արժեք մը չունի,
Երբոր լավության մը հետ միանա,
Մեկեն տասն անգամ հարգը կավելնա։


Կին մը այնչափ համոզված է իրեն եղած գովեստներուն իրավացի ըլլալուն վրա, որ եթե զինքն գովողն իրեն սիրահարի՝ անոր իրավունք կուտա։


Ինչպես որ միևնույն կրոնի պաշտոնյա կղերականներու մեջ, այնպես ալ կանանց մեջ գաղտնի կապ մը կա։ Զիրար կատեն, բայց զիրար կը պաշտպան են։


Նորատի կնկան մը համար, նայվածքը աղվոր թարգման մէր որ սիրով հանձն կառնե ըսել ինչ որ բերանը չհամարձակիր արտասանելու։


Սերը չքավորներեն կը փախչի, հարուստները կը սիրե, բայց անոնց ալ հավատարիմ չէ, որովհետև հարստությունը երթալուն պես ան ալ կը թռի կերթա։


Սերը բոլոր կիրքերեն զորավոր է, որովհետև մարդուս գլուխը, սիրտը և մարմինը միանգամայն կը հարվածե։