Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենեն գեշ զարդարանք ընող կնիկն ամենեն աղվորն է։


Կին մը, որ շատ կը ներե՝ իյնալու մոտ է։


Ոսկին սերը կը քաշե. բարբարոս մը անգամ, եթե հարուստ է, հաճելի կըլլա։


Սատանաներուն մեջ ամենեն գեշը, որ բոլոր կնիկները կը փորձե Առիթ ըսված չարաճճին է։


Կնիկներն ավելի զարդարվելու համար կը հագվին քան թե զգեստավորվելու համար, և հայելիին առջև անցած, հոն անգամ ավելի մարդոց համար կը մտմտան, քան թե իրենց համար։


Այն, որ հարստություն չունի, վարկ ալ չունի, այն, որ հնազանդ կին մը չունի, հանգիստ ալ չունի, այն, որ զավակ չունի, զորություն ալ չունի, այն, որ ազգական չունի նեցուկ ալ չունի, բայց այն որ ասոնց և ոչ մին ունի ազատ կյանք մը ունի։


Սերը թարմ հավկիթի կը նմանի, ամուսնությունը կարծր հավկիթի, իսկ կնաթողությունը՝ հոտած հավկիթի։


Կանայք ավելի տգեղները կատեն, քան թե տգետները։


Միլտոնին հարցուցին, թե յուր աղջիկներուն շատ լեզուներ պիտի սորվեցնե՞.— Կիներուն ունեցած մեկ լեզունին անգամ արդեն իրենց շատ է, պատասխանեց։