Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լուսինը պզտիկցած ատենը ո՞ւր կերթան ուրեմն մնջի մարդիկրը[1]։


— Հրամմեցեք, պարոն, ի՞նչ կուզեք։

— Կաղանդի օրը կնկանս կուզեմ նվեր մը ընել։

— Շատ աղեկ, սա խումաշները ինչպես են։

— Ատոնք չեմ ուզեր, կուզեմ որ առնելիք բանս դիմացկուն՛ ըլլա և գործածվի, սա ճերմակը հանե՛ նայիմ։

— Բայց ասիկա կանանց համար չէ։

— Ավելի աղեկ ա՛, ես ալ կնկանս նվեր պիտի ընեմ, որ անկից ինձի քանի մը շապիկ կարե։


Երկու բարեկամ ճաշելու համար ճաշարան մը կը մտնեն:

— Մանչուկ, եկուր նայինք ի՞նչ կերակուր ունիս։

— Ներեցե՛ք, քանի որ ես բերի ձեզ հոս, պետք է, որ կերակուրն ալ ես ապսպրեմ։

— Ոչ, ես պիտի ապսպրեմ։

— Չեմ ընդունիր։

Մանչուկը կուգա, կերակուրներն իրարու ետևե կը բերվին. երկու բարեկամները աղեկ մը կուտեն, կը խմեն։ Կարգը ստակ տալու կուգա։

— Որչա՞փ է պարտքերնիս։

— Թո ղ ինձի, ես պիտի վճարեմ։

— Չըլլար, ես պիտի վճարեմ։

— Թո՛ղ չեմ տար։

— Եթե դուն վճարելու ըլլաս կը վշտանամ։

— Եթե դուն տալու ըլլաս մեյ մ՝ալ հետդ չեմ տեսնվիր։

— Ատանկ է նե դուն տո՛ւր, չեմ ուզեր, որ հետս չտեսնվիս։

— Բայց աս ալ գիտնալու ես, որ ես ալ չեմ ուզեր, որ վշտանաս։

— Շատ աղեկ, չեմ վշտանար, դուն տո՛ւր։

— Ես հասկցա որ վշտացար, այսօր դուն տուր, ուրիշ օր մալ ես կուտամ։

  1. Հավանականաբար Ադրիանուպոլիս պիտի երթան, որովհետև Գալեմճյանի խումբը պզտիկնալուն պես դերասաններն Ադրիանոլպոլիս գացին։ Ծան. հեղինակի: