Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ ըրիր, ոշեցի՞ր վերջապես այդ աղջկան հետ կարգվելու։

— Ի՞նչ ընեմ, որոշեցի։

— Աղջի՞կն ավելի կը սիրես, չէ նե թրաքոման։

— Աղջիկը կը սիրեմ, բայց թրաքոման կը պաշտեմ:

— Աղջիկը պիտի առնես անանկ է նե։

— Ուզեմ չուզեմ պիտի առնեմ..․ եթե հնար. ըլլար մինակ թրաքոման առնել...


Մարդուն մեկը ձրի կերակուր ուտելու դյուրին միջոց մը գտեր է, իրեն հետևողներ ունենալու հույսով իր գտած միջոցը հոս կը դնենք։


Ճաշարան մը կը մտնե։

Ապուր մը կ՝ապսպրե և ուտելեն տասը վայրկյան ետքը՝ բարկությամբ կը պոռա.

— Րոզպիֆ մը ապսպրեցի, երբ պիտի բերեն րոզպիֆս:

Ճաշարանին սպասավորը կը պնդե, որ բան մը չապսպրեց:

— Ի՞նչպես չապսպրեցի։

Ետքը ճաշարանին տիրոջը դառնալով՝

— Աս ի՞նչպես ճաշարան է, կերակուր կ՝ապսպրենք, չեն բերեր։

Բարկությամբ կելնե ուրիշ ճաշարան մը կը մտնե։

Այս անգամ րոզպիֆ կապսպրե, և ուտելեն ետքը առաչվան պես կսկսի պոռալ.

— Ինչո՞ւ չեք բերեր կոր, կես ժամ է, որ մաքարոնի ապսպրած եմ, մինչև իրիկուն հո՞ս մնալու է, ո՞ւր է մաքարոնիս։

— Ատանկ բան մը չըսիք պարո՛ն։

— Ի՞նչպես չըսի, քանի՞ անգամ պիտի ըսեմ։

Անկից ալ բարկությամբ կելլա և ուրիշ ճաշարան մը կերթա՝ ճաշը ամբողջացնելու համար։

Զվարճալին այն է, որ մարդը ստակ չտալեն ետքը ճաշարանին մինչև դուռն ալ ետևեն բերել կուտա ճաշարանին տերն, որն որ աղաչելով ներողություն կը խնդրե իրմե անկարգություն պատահած ըլլալուն համար։