Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գթություն, պարո՛ն, գթություն, քանի մը փարա ողորմություն տուր աղքատ տնանկիս։

— Ինչո՞ւ չես աշխատիր, որ վասակիս ու չմուրաս։

— Ա՜հ, պարոն, եթե գիանայիր, թե որչափ ծույլ եմ։

— Ապրի՛ս, առ քեզի քսան փարա, անկեղծությանդ համար։


— Հորեղբայր մը ունիմ, որ շատ գեշ մարդ է, օր մը օրանց ստակ մը ղրկած չունի ինձի։

— Իմ հորեղբայրս շատ աղեկ է, ամեն անգամ, որ նամակ գրե հետը ստակ ալ կը ղրկե։

— Գոնե ամեն շաբթու նամակ կը գրե՞։

— Գրեթե բնավ գրած չունի։


— Անցած ըլլա, մյուսյու Բոլ։

— Շնորհակալ եմ։

— Թևերնիդ կապած եք, ցավցուցի՞ք, ի՞նչ ըրիք։

— Այո՛, երեկ գիշեր պալո գացի ու լվացարար կնկան մը հետ բոլքա խաղացի։

— Պարած ատենդ ինկա՞ր։

— Չէ՛, լվացարար կնիկները լաթ լվացած ատեննին լաթերը սխմելու վարժված ըլլալով՝ իմին տամաս ալ թևս այնքան սխմեց, որ վերջապես ցավցուց և հիմա չեմ կրնար կոր ձեռքս վեր առնել։

— Աղեկ որ ըսիր, ասկից վերջից պարելու ըլլամ նե էն առաջ տամայիս արվեստը հարցնեմ, ու այնպես պարեմ։


— Չե՞ս խպնիր դուն։

— Խպնելու ի՞նչ կա, տիկին։

— Ո՛ր փողոցը որ մտնեմ նե՝ ետևես կուգաս։

— Այո՛, տիկին։

— Եվ կարծես թե զիս կորսնցնելու համար իմ կոխած տեղ, փոխելով կուգաս։

— Այո՛, տիկին, բայց մի կարծեր, որ քու ետևեդ գալու հա-