Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար այսպես կը քալեմ։ Տիկի՛ն, անցյալ տարի այսպես փողոցները սաղ կապած ըլլալով՝ օր մը ինկա ու ոտքս կոտրեցի, այս տարի ալ ասանկ փորձանքի մը չպատահելու համար է, որ զգուշություն կընեմ կոր, և կոխած տեղդ կը կոխեմ կոր։


Գեղացիին մեկը կաղանդի օրը յուր բարերարներեն մեկուն կատու մը նվեր կուտա։

— Այս կատվեն գոհ պիտի ըլլաք, կըսե, օրը երեսուն մուկ կուտե։

— Շնորհակալ եմ, մուկերեն ազատելու համար այնչափ դեղ ըրի, որ քսակս պարպեցի, կը պատասխանն մարդը։

Վրայեն ամիս մը կանցնի, կատուն գործ մը չտեսներ։ Մարդն որ մը գեղացիին հանդիպելով կըսե.

Դուք կըսեիք, որ ձեր կատուն օրը երեսուն մուկ կուտե...

— Այո՛, պարոն, կուտե... տալու ըլլաք նե։


Ներկայացման մը մեջ դերասանին մեկը իննսուն տարեկան ծերունիի մը դեր կը կատարեր։

Պառավին մեկը այն դերասանին հազալով, տքալով տեսարան գալը տեսնելով՝ ըսավ․

— Տե՜ր ողորմյա... կը վայլե՞, որ ասանկ ծեր մարդ մը խաղցունեն։


— Երվա՛նդ, թե որ խելոք չնստիս, սատանան պիտի կանչես, որ քեզի առնե տանի։

Երվանդին հոգը չըլլար։

— Չե՞ս վախնար կոր, Երվանդ, կը հարցունե ժամը։

— Աղեկ գիտեմ, որ չպիտի գա. հայրս ամեն օր քեզի համար կըսե, սատանան տանի, և մինչև այսօր ո՛չ եկող եղավ, ո՛չ գացող:


Միամիտ մարդոց մեկը առևտրական գործերն քաշված՝ ագարակի մը մեջ կյանք կանցուներ։