Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեցիկ էր և որուն հայրը զինք պատվար․․․ եկու տե՛ս, որ երկու օր վերջը մեռավ։

— Ի՞նչպես։

— Այո՛, երկու օր վերջը ծառե մը ինկավ և անմիջապես մեռավ․ ասոր վրա դուն եղիր իմ տեղս ու տղադ պատրաստել տուր նայիմ։


Վառոդարանի մը քով:

— Սըկեց շուտ մը երթանք։

— Ինչո՞ւ։

— Չե՞ս տեսնար օդը ավրված է, երկինքը կը գոռա կոր, եթե վառոդարանի մոտ շանթն իյնա ամենքնիս ալ կը կորսվինք։

— Խե՞նդ ես, վառոդարանին մեջ շանթ կիյնա՞։

— Ինչո՞ւ։

— Չե՞ս տեսնար կոր, քուլլուխ կա...


— Մյուսյու, սա գլխարկը հավնեցա, պիտի առնեմ, բայց ստակը ամիսե մը պիտի տամ։

— Ներեցեք, ապառիկ չեմ կրնար ծախել։

— Վստահություն չունի՞ք ինձի։

— Քավ լիցի, նախ ստակի շատ պետք ունիմ, երկրորդ չեմ կրնար ամեն օր իմ գլխարկիս գլուխ ծռել։


Թատրոնի մը մեջ ներկայացում մը կը տրվեր։

Դերասանները դերերնին աղեկ չկատարելնուն համար շարունակ կը սուլեին և ներկայացումն կընդմիջեին։

Թատրոնին տնօրենը հանգիսականաց շարունակ սուլելուն վրա թատերաբեմը ելավ և ըսավ.

— Աբդո հանդիսականը, եթե այսպես սուլելով խաղն ընդմիջեք, պիտի պարտավորինք խաղը նորեն սկսելով երկրորդ անգամ ներկայացնել։