Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երկար ոտանավորներն ձանձրալի կ՛ըլլան, կարճերն լավագույն են. բառ մը միայն բավական է, շիրմին վրա ՎԵՐՋԱՊԵՍ բառը դնել կուտաս կը լմննա կերթա։


Բարիզցի մը 1842 մայիս 8-ին Վերսայլի երկաթուղվո մեջ պատահած դժբախտության մեջ կորսնցուց յուր կնիկը, ինքը հրաշքով մը խալսեցավ։

Այս մարդը տուն դառնալով տեսավ, որ հովանոցը կորսնցուցեր էր. հետևյալ օրը ոստիկանության դուռը գնաց ուզելու հովանոցն, որն որ չգտնվեցավ։

Մեր մարդն այս պատմությունը ըրած միջոցին միշտ կըսե եղեր.

— Ա՜հ, հոն կորսնցուցի կնիկս և հովանոցս, հովանոց մը, որ բոլորովին նոր էր․ ա՜հ հովանոցս։


Անցյալ շաբթու սևամորթ մարդուն մեկը պատկերը քաշել տալու համար լուսանկարի մը կ՚երթա։

Նկարիչն այս մարդը նստեցնելուն պես ճերմակ փողպատ մը կը կապե վիզը։

— Ինչո՞ւ համար կապեցիր այդ ճերմակ փողպատը, կը հարցունե աշակերտը։

— Պետք էր անոր համար։

— Ինչո՞ւ։

— Հասկնալու համար, թե գլուխը ուսկից կ՛սկսի, կը պատասխանե վարպետը։


Եղեռնապատ ատյանի մառջև.

— Թշվառական, այդ չարագործությունը ըրած ժամանակդ ընտանիքդ, հայրդ միտքդ չբերիր։

— Հա՞յրս մի, ո՛հ, պարոն դատավոր, շատոնց է, որ խեղճ մարդը մահվան դատապարտվելով սրտին ցավեն մեռավ, երբ զինքը գլխատեցին։