Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուտ բժիշկ մը դեղ մուներ ծախու, գյուղին մյուտիրին կերթա հրաման առնելու համար։

— Այդ ծախածդ մարդու վնաս չտա՞ր ա, կը հարցունե պաշտոնյան։

— Բնավ, տեր իմ. պարզ ջուր է ծախելիքս։

— Անանկ է նե կրնաս ծախել:


Եկեղեցվույն մեջ միայն մեկ քահանա մը կար, ասոր սպասուհին խոստովանիլ կուզե. բայց որին երթա. վերջապես կերթա ծունր կը դնե անոր առջև և մեղքերն համրած ատեն կըսե.

— Տեր հայր, քու տունեդ քանի մանգամ շաքար գողցա, մեղա։

Բարի քահանայն քանի մը կշտամբանք ընելե հետո թողությունը կուտա։

Հետևյալ օրը սպասուհին քահանային տանը մեջ շաքարին պահարանը բաց կը գտնե։

— Այս ի՞նչ է, տեր հայր, կըսե. տակավին վստահություն ունի՞ս վրաս։

— Աստված օրհնեսցե, աղջիկս, կըսե քահանան, խոստովանանքի գաղտնիքն ես ինձի անգամ չեմ զրուցեր։


— Գիշերները դուրս չե՞ք ելլար կոր:

— Ո՜չ, դողերեն կը վախնամ կոր։

— Դուրս ելած ատենդ վրադ րեվոլվեր մը ա՛ռ։

— Կը վախնամ կոր, որ գողերը ձեռքես կառնենք։


— Երեկ գիշեր ո՞ւր էիք։

— Բերա։

— Ո՞ւր պառկեցաք։

— Հյուրանոցին մեկուն մեջ։

— Կերակուրնիդ ո՞ւր կերաք։

Կերակուրս ալ հոն կերա, չկարգված մարդոց կերակուր տալու համար ծանուցում ըրած էր։