Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԵՐՈԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐ

— Ի՞նչ է լուսանկար պատկերը.

— Շողոքորթ մը՝ որ ամենեն տգեղին իսկ գեղեցիկ ես կըսե։

— Ի՞նչ է հուսահատությունը.

— Ունեցածը հիմարաբար նետել։

— Ի՞նչ է արդի քաղաքականությունը.

— Քոնսոլիտի բիացան՝ որուն ժամ մը ետքը ինչ ըլլալիքը խաղցողներն ալ չգիտեն։

— Ի՞նչ է հիվանդությունը.

Պարտատերերու ձեռքեն խալսելու միակ միջոց։

— Ի՞նչ է պատմությունը.

— Ետիդ նայիլ առջևդ տեսնել։

— Ի՞նչ է տղու մը աշխարհ գալը.

— Միևնույն գրքի նոր տպագրությունը։

— Ի՞նչ է գերեզմանը.

— Անդիի աշխարհին անշարժ թրամվեյը։

— Ի՞նչ է ծերությունը.

— Մահվան հետ ճիլվե ընող։

— Ի՞նչ է Այվազը.

— Մարդկային քերականության կանոններուն մեջ բացառություն մը։

— Ի՞նչ են մեռյալները.

— Վճարվելու համար իրենց պայմանաժամին սպասող բոլիցաներ։

— Ի՞նչ է գերեզմանը.

— Պանքա մը որ միշտ փոխառություն կընե։

— Ի՞նչ է իրավունքը.

— Ալթընճը տայրեին չունեցածը։

— Ինչ է շողոքորթ մը.