Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե երբեք կարգվիմ, սա հյուրանոցն երթամ նստիմ, կինս ու զոքանչս անոթութենե կը մեռնին։


Միշտ խաբված էրիկ մը անցյալ շաբթու յուր կնիկն պարահանդեսի մը մեջ մեկու մը հետ խոսքի բռնված կը գտնե։

— Ի՞նչ է աս, կը պոռա բարկությամբ, միշտ պիտի խաբե՞ս զիս։

— Չիյտե՞ս հապա, առջի օր բժիշկը եկավ նե ի՞նչ ըսավ։

— Ի՞նչ ըսավ։

— Ինչ բանի որ սորված ես նե անոնք ըրե՛։


— Էրիկդ ի՞նչպես է։

— Խալսեցավ։

— Շատ աղեկ. շատ փոխվեցա՞վ։

— Ո՛չ, առաջվան պես է։

— Հապա բժիշկը ըսեր էր, որ կամ կը մեռնի կամ ապուշ կը մնա․

— Այո՛, առաջվան պես է։


Ճաշարանի մը մեջ ծեր մարդ մը, որուն մազերն թափվիլ սկսեր էին, դերասանուհիի մը դիմացը, նստած կը ճաշեր։

— Աս ի՞նչ է, կը մեծնա՞ս կոր, կ՝ըսե դերասանուհին։

— Ի՞նչ կ՝ըսեք, կը մեծնա՞մ կոր մի։

— Հապա, չնայիս, գլուխդ մազերուդ միջեն կացնի կոր։


Թեթևամիտ կնկան մեկը անցյալ շաբթու իր ճանչցած տիկիններեն մեկուն հանդիպելով կը տեսնե, որ սևեր հագեր է։

— Քուրո՛ւկ, ընտանեկան դժբախտությո՞ւն մը պատաեցավ։

— Հրամմեր եք, էրիկս մեռավ։

— Վա՛հ, վահ, վահ, ուրիշ ալ չունիք կարծեմ։