Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, խեղճ ամուսինդ, կարծեմ մեկ ժամեն առ Աստված պիտի փոխե։ Ինքզինքդ հանդարտ բռնե՛, Աստուծո կամքը պիտի կատարվի։

— Ի՞նչ ընեմ, ինքզինքս քեզի կը հանձնեմ, և կը խնդրեմ, որ ուրիշ մը գտնաս ինձի։


Օր մր թագավորի մը դերձակը պալատ գալով սկսավ թագավորին խրատներ տալ քաղաքականության մեջ բռնելիք ընթացրին մասին։ Թագավորն դերձակին խոսքերը մտիկ ընելեն ետքը պալատականներեն մին կանչելով ըսավ.

— Արտաքին գործոց պաշտոնյան կանչեցե՛ք, որ գա ինձի- բալթո մը և բանթալոն մը կարե։


Ագահ մարդուն մեկը ծանր հիվանդ կը պառկի։

Բժիշկը կուգա և կըսե.

— Նոր ելած դեղ մը կա, անգամ մ՝ալ անկից տանք, հուսամ որ աղեկնա։

— Նո՞ր ելած ըսիք, կը հարցնե ագահը։

— Այո՛։

— Թո՛ղ մնա, նոր ելած դեղը սուղ է, ատոր ո՛վ այնչափ ստակ պիտի տա, կ՝ըսե ու կը մեռնի։


Թագավորին մեկը օր մը իշխաններեն մեկուն տունը երթալով կը տեսնե, որ տունը խիստ մեծ և խոհանոցը խիստ պզտիկ է: Երբ ասոր պատճառը կը հարցունե, իշխանը կը պատասխանե. «Տունին մեծնալուն պատճառը խոհանոցին պզտիկ ըլլալն է»։


Իր կնկանը վրա քիչ վստահություն ունեցող մարդուն մեկը քանի մը ամիս դուրս երթալու ստիպված ըլլալով իր բացակայության միջոցին կնիկն ուրիշի հետ սիրահարություն չընելուն համար աղվոր գտեր է։

Շաբաթ մը առաջ սրճարաններու մեջ, կամ փողոցը բարեկամ մը հանդիպելուն պես կըսեր.