Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չիյտեք կնկանս գլխուն եկածը։

— Ի՞նչ եղավ։

— Ի՜նչ պիտի ըլլա, կատղած շուն մը առջի օրը կնկանս սրունքեն կը խածնե. թեպետև հիմակու հիմա կատաղության նշան մը չկա վրան, սակայն ամեն ժամ դողի մեջ ենք, որ վրան կատաղություն չգա։


— Ի՞նչ կընես կոր, խմբագիր էֆենտի։

— Արևելյան պատերազմ կընեմ կոր։

— Հոս, խմբագրատա՞ն մեջ։

— Այո՛. սուտ լուրեր կը հնարեմ կոր։


Դատարանի մեջ

Նախագահ․ — Պարոն Ք. երկու ամիս բանտարկության դատապարտված եք։

Ք․ — Շնորհակալ եմ, պարոն նախագահ։

— Ինչո՞ւ։

— Որովհետև կինս գլխուս միսը կուտեր, որ զինքը դեղ տանիմ, ասանկ ըլլա նե՝ կնկանս ձեռքեն կը խալսիմ։


— Վա՜յ, վա՜յ... հոս եկեք էֆենտի։

— Ի՞նչ կա։

— Ձեր շունը զիս խածավ։

— Այո՛, ես ալ տեսա, բարեհահեցեք ձեր հասցեն ինձի տալու։

— Ինչո՞ւ։

— Ձեր խածնվիլը ինձի համար մեծ կարևորություն ունի։

— Ի՞նչ։

— Շունս քանի մը օրե ի վեր ան ու աս խածնել սկսելուն՝ կուղեմ զինքը չսատկցուցած հասկնալ, թե կատղա՞ծ է։


Դատարանի մեջ

Նախագահ. — Քանի՞ տարու եք պարոն։

— Դուք արդեն գիտեք պարոն նախագահ, վերջին անգամ հոս դալես հինգ տարի ավելի։