Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ծանր հիվանդ է։

— Գոնե վերջին բարևս տամ իրեն։

— Տերս մեռավ։

— Գոնե ափ մը հող ձգեմ վրանք կըսե Թորոս աղան ու վեր կելնե։


Լուդովիկոս ԺԴ Գաղիո թագավորը ոտանավոր մը շարադրած ըլլալով` Պուալո բանաստեղծին կը ցցունե։

— Ի՞նչպես է աս գրվածքը։

— Տեր արքա, բան չկա, որ անկարելի ըլլա ձեր վեհափառության, գեշ ոտանավոր մը շինել ուզեր եք ու հաջողեր եք։


— Եղբա՜յր, ինչո՞ւ համար ծով չեք մտնար։

— Լողալ չիյտեմ։

— Մտիր, որ սորվիս։

— Մինչև որ չսորվիմ, չպիտի մտնամ։


— Ողջո՜ւյն։

— Օրհնյա՜ տեր հայր։

— Ի՞նչ բանի վրա կը վիճաբանիր կոր։

— Սուրբ գրոց վրա։

— Տղաք, ճշմարիտ քրիստոնյա մը քննելու չէ այն բանը` որուն տալ հրամայված է իրեն. կրոնքը ճիշտ լեղի դեղահատի պես է, ծամելու ըլլաք նե` չեք կրնար կլլել։


— Ամենեն երջանիկ ամուսինն ո՞վ է։

— Ադամ նախահայրը։

— Ինչո՞ւ։

— Որովհետև զոքանչ չուներ։


— Մյուսյու Բոլ, քանի մը շաբաթ է չես երևար կոր։

— Որսի կերթամ կոր։