Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չառներ գլխարկը գլուխը դնելուն պես շիփ շիտակ պանդոկ մը կերթա. պանդոկին մեջ քանի մը օր ուտել խմելեն ետքը իրեն կը ներկայացվի ըրած ծախուդ հաշվեցույցը, որ ամբողջ վեց ֆրանք էր, զայս տեսնելուն պես գլխարկը ձեռքը կառնե և պանդոկապետին դառնալով կըսե.

— Իմ ծախքս վեց ֆրանք է եղեր, և ըստ որում մեկ ապտակը տասը ֆրանք է, ապտակ մը զարկ և մնացած չորս ֆրանքը տուր։


Պաշաոնակալ մը կը հարցներ յուր մեկ ընկերոջը, որո երեսը գինի շատ խմողներուն պես կաս կարմիր էր: Պարոն, կարծեմ դուք ձեր թոշակը լավ կընդունիք, վասնզի կը տեսնեմ, որ կուշտ մարդու դեմք ունիք։

— Դեմքես մի խաբվիք, պատասխանեց կուշտ երևցողը, կարմրությունը պանդոկապետիս կը պարտիմ։


Քահանային մեկը առջի օր հիվանդի մը երթալով՝ խրատեց զանի հաղորդ առնել, որպեսզի արքայության արծանի ըլլա։ Այս մասին հոգ չունիմ, ըսավ հիվանդը, որովհետև անցյալ գիշեր երազ մը տեսա, որ զիս հանդարտեցուց։ — Ի՞նչ էր այդ երազդ, ըսավ բարի քահանան։ — Արքայության դրան քովն էի, խել մը մարզիկներով, որոնք ներս մտնել կուզեին, և սուրբ Պետրոս կը հարցներ յուրաքանչյուրին ո՛ր կրոնքե ըլլալնին. մին պատասխանեց.— հռոմեական կաթոլիկ եմ՝ լա՛վ, ըսավ սուրբ Պետրոս, մտի՛ր, և հոն կաթոլիկներուն մեջ նստե՛։ Ուրիշ մրսավ, որ բողոքական էր՝ լավ, ըսավ սուրբ Պետրոս, մտի՛ր և բողոքականներուն մեջը նստե։ Վերջապես ինձ հարցուց, թե որ կրոնքեն էի. ավաղ, պատասխանեցի, դժբախտաբար այդ բանեն բնավ չունիմ. — Կը ցավիմ, ըսավ սուրբը, չգիտեմ, թե դու ո՛ւր նստելու ես. սակայն փույթ չէ, մտի՛ր միշտ ներս, ուր որ կրնաս՝ նստե՛։


— Տեր բժիշկ, ի՞նչ ընեմ, գիշերները աչքիս բան մը կերևա։

— Ի՞նչ կերպարանք ունի:

— Իշու կերպարանք։

— Տունդ գնա՛, և գինի շատ մի խմեր, դուն գինովցեր և քու ստվերեդ վախցեր ես։