Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պատերազմի գացիր, ի՞նչ ըրիր նայինք, պարոն զինվոր,

— Թշնամիի մը ոտքը կտրեցի։

— Բայց ինչո՞ւ գլուխը չկտրեցի։

— Գլուխն արդեն կտրված էր։


Վարդապետ մը, քահանա մը ու սարկավագ մը ճանբորդության միջոցին դողերե կողոպտված գյուղ մը կուգան ու պառավի մը տունը իջնալով կերակուր կ՝ուզեն։ Պառավը սաղի մը ձու ուներ, բերավ զայն ու անոնց առջև դրավ։

Վեճ ծագեցավ ասոնց մեջ, թե ո՛վ ուտե ձուն։ Երկար վեճաբանութենե մը ետքը վարդապետը առաջարկեց, որ իրենցմե ով որ սուրբ գրքին մեջեն զորավոր խոսքեր ընե ան ուտե։

Վարդապետը նախ «Ղազարէ, արի՛, ե՛կ արտաքսի, ըսավ ու ձուն մեջտեղը դրավ։ Քահանան «Լուծեցեք զդա և թողէ՛ք երթալ», ըսելով՝ սկսավ ձուն կպճել: Կարգը սարկավագին գալովս սա ձուն. առավ ու «Մո՜ւտ յուրախութիւն Տեառն քո» ըսելով ձուն բերանը նետեց։


Դպրոցական քանի մը աշակերտներ իրենց մեկ ընկերը կը ծաղրեին ու կորսեին։

— Չե՞ս ամչնար, երեք տարի է, որ առաջին դասարանիս մեջն ես։

— Ինչո՞ւ պիտի ամչնամ, ըսավ նա, երեսուն տարի է, որ իմ վարժապետս ալ առաջին դասարանին մեջն է։


Շատախոս մը մարդու մը հետ կը խոսեր.

— Կարելի է, որ գլուխ ցավցուցի ըսավ վերջեն շատախոսը։

— Վնաս չունի, խոսեցե՛ք, պատասխանեց մյուսը, ես ձեզի մտիկ չեմ ըներ կոր։