Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բժիշկը կը փութա պարոնին փափագը կատարեր մորեղբայրը հանկարծ կ՛արթննա, արյունը իր բազկեն վազած վայրկենին։

Մարդը, որ խորունկ քունեն արթնցած էր, գլխուն վերևը բժիշկ մը տեսնելուն վախն՝ մանավանդ կուշտ փորով ըրած ճաշեն ետքը իր բազկերակին արյան արագ կորուստը իր կյանքը վտանգի կենթարկեն։

Պետք է գիտնալ, որ այս ծերը շատ հարուստ էր և այն պարոնն ալ միակ ժառանգը։


Երկու հոգի կը ջանային զվարճությամբ ապրիլ, սիրող պարոնին մեկը համոզել, որ ամուսնանա։

— Աղջիկը աղեկ օժիտ ունենալն զատ, վերջն ալ ժառանգության հույս կա կորսեին։

— Հույսը մեկդի ընել պետք է կըսե պարոնը, որ աղեկ հաշվող էր, որովհետև աներ ըլլալիքս տակավին շատ ծեր չէ և առողջ ալ է։

— Իրավ է։

— Ես սա պայմանավ իր աղջիկը առնելու կը հավնիմ, որ եթե տասը տարիեն ետքը տակավին ողջ մնա աներս՝ աղջիկը իրեն ետ տամ։


Պարոն մը իր քեռորդին կարգել ուզելով աղջիկ գտած ըլլալը կիմացնե անոր։

— Օրիորդը, կըսե, հարուստ և գեղեցիկ է։

— Ես ալ այդ կուզեմ, կը մրմռա տղան, որ զվարթ կյանք վարել սիրողներեն էր, բայց կըսե...

— Կազմությունն ալ խիստ լավ է։

— Այդ ալ կարելի է, բայց ամուսնությունը խիստ ծանր բան մըլլալուն, այդ անձամբ ես քննելու իրավունք ունենալ կուզեմ:


— Վերջապես հասաատվեցավ, որ կնիկդ ափիոնի ոգիով թունավորած ես։

— Ո՛չ, պարոն նախագահ, եթե հանցանք մը ունիմ ան ալ էր, որ հիշյալ դեղեն քիչ մը շատկեկ տվի։

— Բայց այս պատասխանովդ չես կրնար արդարանալ: