Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼ. ԺԴ

Իմ տապանագիրը

Աստ հանգչի ցուրտ ի տապան
Կոչեցյալ ոմն սատան,
Սա անզգա էր և չար
Հյուծյալ մարմնով և տկար.
Կեցյալ սորա ամսերկարս
Չեթող զհետ ոչ մի փառս։
Անցո՛րդք, լերուք աղոթող
Հեգ ծերունվույս որ ի հող:


ԳԼ. ԺԵ

Բանք իմ առ ժողովուրդն

Թշվա՜ռ ժողովուրդ, կիրքերը խանգարող գործարան, դո՛ւ, որ մեյ մը երկինք կը բարձրանաս, և մեյ մալ տիղմերուն մեջ կընկղմիս, դո՛ւ, որ առանց պատճառը գիտնալու կը գովես և կը պարսավես, պատկեր ես հուզման և արձագանք ինքնին։ Հիմարանոցներե փախած խենդ, հյութ ամեն բարկ թունոց և քաղցր համեմաց, սադայելյան դիմակ, քրիստոնեական բարեպաշտությամբ ժպտյալ Ընգղա։

Ժողովո՜ւրդ, երիտասարդությանս ատեն քեզմե վախցա, արբուն հասակիս մեջ հարգեցի և ծերությանս ատեն ատեցի զքեզ։ Ահա իմ հիշատակարանքս. — Ազնիվ ժողովո՜ւրդ, վերջապես ձեռքեդ ագատեցա, և որովհետև մեռա, կույր, խուլ ու համր եմ։ Ուրեմն, գնա՛, վայելե այս օգուտները քու և մարդկային սեռին հանգստությանը համար։


Անանիտ շատ որկրամոլ տղա մէ. տունին մեջ անուշեղեն չթողուր կուտե։

Երկու շաբաթ առաջ Անանիա անուշեղենի պահարանը բացավ (ուր դրված էր Հիսուսի խաչելությունը ներկայացնող գաճե շինված պզտիկ արձան մը և որ կարծես թե կը հսկեր անուշեղեններուն վրա) և բավական անուշ ուտելեն վերջր պահարանը գոցեց։

Մայրը եղելությունը իմանալուն պես տղուն վրա կը վազե։