Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խեղճ քարոզիչը անուշադրությամբ երկու թուղթ մեկեն դարձուցած ըլլալով՝ տապանին շինության մեջն էր։


Հացկերույթի ներկա եղող որկրամոլի մը կը հարցունեն, թե ծնողքեն ի՞նչ ժառանգած է. որկրամոլը կը պատասխանե. հորմես շատ ուտել և մորմես աղեկ խմել։


— Ո՜հ, որչափ թշվառ եմ աղքատ ամուսին մըլլալուս, կըսեր մեկը յուր բարեկամին։

— Ա՜հ, ես ալ որչափ թշվառ եմ, հարուստ ամուսին մըլլալուս, կը պատասխանե մյուսը։


— Հայրի՛կ, Մանզումեին պայմանաժամը լմնցավ։

— Ի'նչ ընեմ։

— Ստակ տուր, որ տանիմ իրեն ու նորեն թերթ ղրկել սկսի, որ կարդամ։

— Ստակ չունիմ, տղա՛ս, այս տարի հին Մանզումեներով անցուրտե, գալ տարի բան մը կընենք։


Ալքազարի մեջ.

— Ինչո՞ւ համար ծափ զարնելով կը կանչեն կոր այս աղջիկները և կանչած խաղերնին նորեն կանչել կուտան կոր։

— Աղեկ չեն կանչեր կոր, ատոր համար կրկնել կուտան կոր:


Մսավաճառը. — Կարապետ աղա, աս տարի ձեր մեծ պահքը որչափ երկար տևեց։

— Ինչո՞ւ։

— Միս առնել չսկսար տակավին։

— Միսին օխան տասնութը ղուրուշ ըլլալեն ետքը, մեծ պահքը լմննալիք չունի։