Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅԵՐՈՒՆ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱՆ ՄԵՋ ԸՆԵԼԻՔՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի հունվարի 1-ին (№ 65)։

Այս և հատորի հաջորդ բոլոր նյութերի տեքստերը պատրաստված են համաձայն առաջին հրատարակությունների։

7. Բարձրագույն Դուռ — Այսպես էր կոչվում սուլթանական կառավարությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կռիվ», <4>, ծանոթ, № 12)։

2․ Խոսքը Խորեն եպիսկոպոս Նար Պեյի մասին է։

3. «Դուրսեցի» էին կոչվում ոչ պոլսեցի հայերը՝ հատկապես գավառից եկողները։


ՎԻԵՆՆԱՅԻ ԱՐՎԵՍՏԱՀԱՆԴԵՍԻՆ ՂՐԿՎԵԼԻՔ ՀԱՅ ԲԵՐՔԵՐՆ ՈՒ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուիս մեջ, անստորագիր, 1872 թվականի մարտի 8-ին (№ 73)։

1․ «Օրագրի, Մամուլի, Փունջի և Սետայի» — Խոսքը «Օրագրի», «Մամուլի», «Փունջի» և հայատառ թուրքերեն «Սետայի հաքըքաթի» մասին է։

2․ Հասունյանները հակաժողովրդական կաթոլիկ շարժման կողմնակիցներն էին, որոնց հակադրվողները կոչվում էին հակահասունյաններ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղեցու մեջ», «Բերա», ծանոթ. № 2)։

3. Խոսքը Պողոս Վարդապետ Մելիքյանի մասին է (տես Անձնանունների բառարան Պողոս Մելիքյան), իսկ տեր Գասպարը, հավանաբար Պողոսյան հակաժողովրդական շարժման հարողներից մեկն է։

4. «Ազգային ընդհանուր ժողով» — կամ Ազգային երեսփոխանական ժողով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 3)։

5. «...Պատրիարքարանի տեմիրպաշներեն...» — «Տեմիրպաշ» թուրքերեն նշանակում է երկաթագլուխ. ծաղրված է Պատրիարքարանի աշխատողների բթամտությունը։

6. Կ. Փանոսյանի Ագապյան իգական վարժարանի սանուհիների ուսուցման մեջ հատուկ տեղ էր գրավում պարն ու երաժշտությունը, այս մասին է հեղինակի ակնարկը։

7. Խոսքը Գեորգ IV կաթողիկոս Քերեստեճյանի մասին է։