Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. Անդորրագրի պատճենը Գ. Այվազյանի ստորադրությամբ Պարոնյանը տպագրել է «Մեղուի» մեջ. ստորև մեջ ենք բերում նույնությամբ. «Չոպանյան էֆենտի երեկ առծաթ մեճիդ վճարեց, ճանո էֆենտի չորորդ շրջանի բաժանորդագրության համար։

1871 հոկ. 28
Գեորգ Այվազյան»
(«Մեղու», 1872, դեկ. 16, № 113)։

13. «Աստվածակիր արարածը» Այվազյանն է. այսպես են անվանել ավանակներին, որովհետև Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակի վրա նստած։

14. Օրթագյուղի կամ Բարեսիրաց ընկերության թատրոնը հիմնվել է Մ. Պեշիկթաշյանի նախաձեռնությամբ (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 6)։

15. «Հրեշտակատես արարածը» Այվազյանն է. այսպես է Բաղաամ կախարդի էշը (տե՜ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 1)։

16. «Տիեզերական տարեցույց» — Լույս է տեսել Պոլսում 1873 թ. Կ. Ղազարյանի հեղինակությամբ։ Ընդարձակ հրատարակությունը տեղի է ունեցել դարձյալ Պոլսում, 1879 թվականին։

17. Անցյալի թերթերում հատուկ բաժիններ են եղել՝ ներքին լուր, Քաղաքական, Ազգային, Բանասիրական վերնագրերով, և որովհետև «Մասիսի» հայտարարությունները գերակշռել են, հիշյալ բաժինները «խեղդվեր են», վերացել և մնացել է միայն «գագաթը», այսինքն՝ թերթի անունը, առանց բովանդակության։

18. «Քաղաքական ժողով» — Տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 5։

19. «Կրոնական ժողով» — Տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 6։

20. «Խառն ժողով» — Տե՜ս «Խորեն եպիսկոպոսի հարցմունքը», ծանոթ. № 2։

21. «Եւ արար Աստուած զմարդ ի պատկեր իւրում» — «Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր». Ծնն. Ա. 27։

22. Եղիշեի անվան հիշատակումը կապված է նրա հայտնի ասույթի հետ՝ «լաւ է կոյր աչօք, քան կոյր մտոք»։

23. «Մասիսի» ու «Փունջի» խմբագիրներ Կ. Ութուճյանի և Հ. Ալաճաճյանի միջև «կենդանի» բառի շուրջը ծագել էր երկարատև վեճ ժամանակի մտավորականության, ի թիվս որոնց և Տերոյենց պատվելիի մասնակցությամբ (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Ութուճյան»)։

24. Նկատի ունի Խորեն Նար Պեյին, որի հոգևորական կոչումին անհարիր պճնամոլությունը ծաղրել է նաև «Ազգային ջոջերում». «Երբ Վենետիկ հասավ Խորեն ու վանահոր ներկայացավ, վանահայրն, անոր շարժումները դիտելով հայտնեց, թե անկարելի էր զայն դպրոցի մեջ առնելը, որովհետև, ավելցուց, վանքին տրամադրած օրենքներուն հակառակ էր իգական սեռեն աշակերտ ընդունելը» (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Խ. Գալֆայան»)։

25. «Սիրքենի իսկելեսի» — Սիրքեճիի նավահանգիստ (տե՜ս <1>, ծանոթ. № 5)։

26. «Ասիայի» խմբագիրը Հ. Րեյիզյանն էր:

27. Խոսքը Կ. Փանոսյանի մասին է։