Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լացրել է q և ստացվել է Պարոնյանի դիտողության միանգամայն հակառակը՝ այսինքն, Ագապյան վարժարանի ո՛չ թե «բացառական» այլ բացառիկ համերգի մասին։

18. «Նախանձոտ կնիկը» — Խանդոտ կնիկը։

19. Տե՛ս «Մանր յուրեր», ծանոթ. № 23։

20. Ծաղրում է ժամանակի հայերեն թերթերի հաղորդած լուրերի հակասականությունը։

21. Տե՛ս ծանոթ. № 14։


ԱՍԿԵ ԱՆԿԵ

1874

Մանրապատումների այս շարքը, որը շարունակությունն է նախորդի, առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Գրանենգ ստորագրությամբ, 1874 թվականի ապրիլի 13-ին, 17-ին (№ 3, 4)։


ԱՍԿԵ ԱՆԿԵ

1882, 1884

Մանրապատումների այս երրորդ շարքը շարունակությունն է նախորդ երկուսի, առաջին անգամ տպագրվել է «Լույսում», մի մասը անստորագիր, մյուսը՝ Ապտակ ծածկանունով 1882 թվականի № 232, 234, 235 և 1884 թվականի № 419-ի համարներում։ «Լույսի» վերոհիշյալ տարեթվերի հավաքածուն մեզ մոտ չկա, հատկապես մեր հրատարակության համար բերվեք է Փարիզից։

1. «...էրիկ օլանախթ»... — Ամուսին կոչեցյալը (արհամարհական արտահայտություն)։

2. «Աֆերիմ պե, շանթն արթսըն» — Ապրես, փառքդ թող շատանա։

3. Խիկարը հատուկ անուն է. նա մարմնավորում է Պարոնյանի մտքերն ու երգիծանքը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», «Անգղիա» <13>, ծանոթ. № 1)։

4. «Հելպեթ, շարապտան տյոնեն սիրքե քեսկին օլուր» — Իհարկե, գինուց դարձած քացախը թունդ է լինում։


ԽԱՅԹՎԱԾՔ

1873

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումներն առաջին անգամ լույս են տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 19-ին, 23-ին (№ 139, 140), հունիսի 9-ին, 13-ին, 16-ին, 20-ին, 27-ին, 30-ին (№ 145, 146, 147, 148, 149, 150), հուլիսի 4-ին, 7-ին, 11-ին, 14-ին, 18-ին, 21-ին, 25-ին, 28-ին (№ 151, 152, 153, 154, 155, 156, 157, 153), օգոստոսի 4-ին, 11-ին, 22-ին (№ 160, 162, 165), սեպտեմբերի 1-ին, 5-ին, 15-ին, 23-ին, 26-ին, 29-ին (№ 168, 169, 171, 173, 435