Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սույն տողերի իմաստն այն է, թե ինչպես Միսաքյանը էշի ծնոտով, այսինքն էշ՝ ունենալու ցանկության համար կոտրեց իր համբավը։

31. Պոլսի Փրկչի հիվանդանոցում է գտնվում հոգեբուժարանը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 8)։

32. «Հնարավան» —Հայերեն բառացի թարգմանությունը Պոլսի Իճատիե (իճատ-հնար) թաղամասի անվան։

33. Պարոնյանը Խ. Միսաքյանի հետևությամբ, բայց ծաղրելով նրան, թարգմանել է հայերեն Պոլսի Սելամիե (Սելամ—բարև) թաղամասի անունը՝ Բարևավան։

34. «Քարբուզ» նշանակում է ձմերուկ, թուրքերեն բարդ բառ է, կազմված քար (ձյուն) և բուզ (սառույց) բառերից։ «Փունջը» թուրքերենի հետևությամբ թարգմանել է հայերեն՝ ձյունասառն:

35. Նախադասությունը կազմված է ըստ Խ. Միսաքյանի հայերենի (տե՛ս ծանոթ. № 20), իմաստն է՝ այս էշը դեռ օդում է եղել։

36. «Ազիզիե թաարոն» — Պոլսի Ազիզիե թաղամասի թատրոնը, ուր իր ներկայացումներով հանդես էր գալիս Հ. Վարդովյանի խումբը։

37. Խ. Միսաքյանը 1848 թվականին մեկնում է Փարիզ իբրև մասնավոր դաստիարակ Փարիզում ուսանող պոլսեցի մի քանի տոհմիկ ընտանիքների զավակների։

38. Ակնարկը վերաբերում է Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանին (տե՛ս «Ասկե Անկետ, 1873, ծանոթ. № 4), որը հայտնի էր կանանց հանդեպ ունեցած թուլությամբ և նրա «սիրտը» երբեք «հրդեհի», այսինքն կանանց հրապույրների դեմ չէր կարող ապահովագրվել (սիկուրթա — ապահովագրություն)։

39. Պարոնյանը ներկայացրել է Խ. Միսաքյանի ինքնուրույնությունից զուրկ լինելը և ճիշտ նույն հատկանիշներով գծագրված է Միսաքյանը «Ազգային ջոջերում»։

«Փողոցեն ելած ժամանակը մինակ չպտըտիր, շատ անգամ Օտյան էֆենտիի, Ստեփան փաշայի, Յուսուֆյան էֆենտիի հետ կը պտըտի, ինչպես նաև գրական ասպարեզեն ելած ատենն ալ մեկ թևը Հոմերոսին կուտա և մյուսը Օվրատիոսին» (տե՞ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Խ. Միսաքյան»)։

40. Բառախաղ, վերլուծելով Խ. Միսաքյանի ազգանվան վանկերի իմաստը մի-սագ, Պարոնյանը հաճախ նրան գրել է տալիս սագի փետուրով, նույնացնելով նրան սագի հետ։

41. «Երեսփոքսանական ժողուվ» — Տե՛ս «Վիեննայի արվեստահանդեսին ղրկվելիք հայ բերքն ու աստվածները», ծանոթ. № 4։

42. «Ֆար տյու Պոսֆոր» — Պոլսում հրատարակվող ֆրանսերեն թերթ։

43. Նկատի ունի Հ. Րեյիզյանին. նախքան Հ. Խանճյանը նա էր «Ասիայի» խմբագիրը։

44. Պոլսի թաղերի հայերեն անունները Խ. Միսաքյանի թարգմանությամբ։

45. Ակնարկը վերաբերում է Հազարական ժողովի անդամներին, որոնք քվեարկության, ձայների գերակշռության համար մեծ պայքար էին մղում։ Այս առթիվ Պարոնյանը «Ազգային ջոջերում», Ս. Փափազյանին նվիրած դիմանկարի մեջ ծաղրել է նրան, թե նա «...մեծամասնության գործած հրաշքներն հիշելով, երանի կը կարդար կատվին ասելով՝ «կատու, դու ինե զորավոր ես, եթե երեսփոխան ըլլայիր, չորս ձայն պիտի ունենայիր, մինչդեռ ես երկու ձայն ունիմ»։